Սերգո Հովհաննիսյան

Սերգո Հովհաննիսյանը ավարտել է 1992-1997թթ. Երևանի Մխիթար Հերացու անվ. պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետը: 1997-2000 թթ. Օրդինատուրա Երևանի Մխիթար Հերացու անվ. պետական բժշկական համալսարանի օրթոպեդիկ ստոմատոլոգիայի ամբիոնում՝ ստանալով օրթոպեդ- ստոմատոլոգի որակավորում: 2015թ. Թեկնածուական ատենախոսության պաշտպանություն՝ բժշկական գիտությունների թեկնածուի կոչման շնորհմամբ
 

ԱՇՍերգո Ռոբերտի ՀովհաննիսյանԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁԱՌՈՒԹՅՈՒՆ՝

2000-2002թթ. ծառայություն ՀՀ ԶՈՒ, նշանակվել է ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի դիմածնոտային բարդ պրոթեզավորման բաժանմունքի բժիշկ-ստոմատոլոգ:

2002-2012թթ. ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի ատամնաբուժական բաժանմունքի պետ, բանակի գլխավոր ստոմատոլոգ

2002թ-ից Երևանի Մխիթար Հերացու անվ. պետական բժշկական համալսարանի օրթոպեդիկ ստոմատոլոգիայի ամբիոնի դասախոս

2015թ-ից Երևանի Մխիթար Հերացու անվ. պետական բժշկական համալսարանի օրթոպեդիկ ստոմատոլոգիայի ամբիոնի ավագ դասախոս

2012թ-ից «Դելյուքս» ստոմատոլոգիական կլինիկայում բժիշկ-ստոմատոլոգ