Վարչության նիստ

Ս. թ. սեպտեմբերի 19-ին տեղի ունեցավ Հայ Ստոմատոլոգների Միության վարչության հերթական նիստը հետևյալ օրակարգով.
1. Հանդիպում ՀՀ ԱՆ ընդհանուր ( ընտանեկան) ստոմատոլոգիայի գծով նորանշանակ խորհրդատու Դավիթ Մաթևոսյանի հետ
2. ՀՍՄ -ի սեպտեմբերի 29 -ին ք.Էջմիածնում կայանալիք կոնֆերանսի հետ կապված աշխատանքային հարցեր:
ՀՍՄ միության նախագահ Պ. Դադուրյանը իր և վարչության անդամների անունից շնորհավորեց Դ.Մաթևոսյանին այդ պատասխանատու գործը ստանձնելու համար և հույս հայտնեց, որ կձևավորվի արդյունավետ աշխատանքային համագործակցություն: Նա հայտնեց ՀՍՄ պատրաստակամությունը բոլոր նախաձեռնություններին աջակցելու և օժանդակելու հարցում : Հնչեցին ելույթներ. մասնավորապես փոխնախագահ Թորգոմ Դաշտոյանը ներկայացրեց ՀՍՄ-ի ծրագրային դրույթները և կատարած աշխատանքը: Նա նշեց , որ ստոմատոլոգիայում հասունացել են լուրջ բարեփոխումների անհրաժեշտություն և ՀՍՄ-ն մշակել է այդ բարեփոխումների ծրագրային փաթեթը, որն առաջարկվում է քննարկել լայն մասնագիտական հանրության շրջանակներում:
Դավիթ Մաթևոսյանը ողջունեց հանդիպումը և ցանկություն հայտնեց համագործակցել բոլոր այն մասնագետների և ՀԿ -ների հետ, որոնք ունեն կոնստրուկտիվ մոտեցումներ և առաջարկներ` բնագավառում առկա խնդիրների կարգավորման և լուծման համար:
Օրակարգի 2-րդ հարցի շուրջ վարչության անդամները քննարկեցին և ստացան հանձնարարականներ` գալիք ք. Էջմիածնում կայանալիք կոնֆերանսի աշխատանքները բարձր մակարդակով անցկացնելու համար: