Gagik kalantaryan

Ստոմատոլոգ-օրթոպեդ

Առողջապահության կազմակերպիչ

 

Ծնվել է 1957 թ. մանկավարժների  ընտանիքում: Ոսկե մեդալով ավարտել է Կիրովականի թիվ 11 դպրոցը:

1974-1979 թթ. սովորել և ավարտել է Ստավրոպոլի Պետական Բժշկական Ակադեմիայի ստոմատոլոգիական ֆակուլտետը:

Բժշկական պրակտիկա`

1979-1980 թթ. անցել է ինտերնատուրա ՌԴ Չելյաբինսկ քաղաքի  թիվ 3 ստոմատոլոգիական պոլիկլինիկայում ` օրթոպեդիկ ստոմատոլոգիա մասնագիտությամբ:Այնուհետև աշխատել է այդ պոլիկլինիկայում որպես ստոմատոլոգ- օրթոպեդ:

1981-թ-ից աշխատանքի է անցել ք. Կիրովականի Կենտրոնական Ստոմատոլոգիական Պոլիկլինիկայում` որպես ստոմատոլոգ-օրթոպեդ:

1988-1997 թթ. ղեկավարել է օրթոպեդիկ բաժանմունքը:

1997թ. նշանակվել է << Վանաձորի Կենտրոնական Ստոմատոլոգիական Պոլիկլինիկա>> ՊՓԲԸ տնօրեն:

2003թ.պոլիկլինիկան վերակազմավորվել է որպես <<Վանմեդ>> բժշկա-ստոմատոլոգիական կենտրոն ՓԲԸ, որի տնօրենների խորհրդի նախագահը և գլխավոր տնօրենն է մինչ այսօր:

<<Վանմեդ>> ԲՍԿ-ն պատկանում է հանրապետության խոշոր  կլինիկաների թվին և տեղակայված է իր սեփականությունը հանդիսացող եռահարկ տիպային շենքում,որտեղ գործում է  թերապևտիկ,վիրաբուժական,,մանկական,օրթոպեդիկ և օրթոդոնտիկ ծառայություններ,ձուլարան,ատամնատեխնիկական և ատամնապրոթեզների երեսպատման լաբորատորիաներ: Կենտրոնը սպասարկում է Վանաձոր քաղաքի և Լոռու մարզի բնակչությանը:

Գ.Քալանթարյանը մշտապես զուգակցել է վարչական և մանկավարժական աշխատանքը բժիշկ-օրթոպեդի մասնագիտության հետ  և ունի լայն բժշկական պրակտիկա:

Իր անմիջական մասնակցությամբ 1980 –ական  թթ. առաջին անգամ տարածաշրջանում ներդրվել է մետաղակերամիկական և բյուգելային ատամնապրոթեզների կլինիկական և լաբորատոր պատրաստման տեխնոլոգիան: 2006 թվականին <<Վանմեդում>> ստեղծվել է Արդի ստոմատոլոգիայի բաժանմունք, որի  գործունեությունը նպաստել է տարածաշրջանում օրթոդոնտիայի, իմպլանտոլոգիայի, էնդոդոնտիայի և բարդ պրոթեզավորման զարգացմանը:

Մասնագիտական դասընթացներ և  վերապատրաստումներ

1984թ.` Բժիշկների կատարելագործման կենտրոնական ինստիտու,ք. Մոսկվա, <<Ոչ շարժական պրոթեզավորում>>:

Բազմիցս վերապատրաստվել է օրթոպեդիկ ստոմատոլոգիայի և առողջապահության կազկամերպիչ մասնագիտություններով:

Մասնակցելէ մասնագիտական միջազգային գիտաժողովների,համագումարներիև սեմինարների ( Ռուսաստան,Վրաստան,Թուրքիա, Իսրայել, Իսպանիա, Գերմանի, Հայաստան):

2000-2005 թթ. դասավանդել է ՀՀ ԱՆ ակ. Ս.Խ. Ավդալբեկյանի անվ. ԱԱԻ –ում:

2007-2015 թթ. Հայաստանի Ստոմատոլոգների Ասոցիացիայի փոխնախագահ:

2016 թվականից Հայ Ստոմատոլոգների Միություն ՀԿ համահիմնադիր, փոխնախագահ: