Գագիկ Քալանթարյան
Ստոմատոլոգ-օրթոպեդ
Առողջապահության կազմակերպիչ
Ծնվել է 1957 թ. մանկավարժների ընտանիքում: Ոսկե մեդալով ավարտել է Կիրովականի թիվ 11 դպրոցը:
1974-1979 թթ. սովորել և ավարտել է Ստավրոպոլի Պետական Բժշկական Ակադեմիայի ստոմատոլոգիական ֆակուլտետը:
Բժշկական պրակտիկա`
1979-1980 թթ. անցել է ինտերնատուրա ՌԴ Չելյաբինսկ քաղաքի թիվ 3 ստոմատոլոգիական պոլիկլինիկայում ` օրթոպեդիկ ստոմատոլոգիա մասնագիտությամբ:Այնուհետև աշխատել է այդ պոլիկլինիկայում որպես ստոմատոլոգ- օրթոպեդ:
1981-թ-ից աշխատանքի է անցել ք. Կիրովականի Կենտրոնական Ստոմատոլոգիական Պոլիկլինիկայում` որպես ստոմատոլոգ-օրթոպեդ:
1988-1997 թթ. ղեկավարել է օրթոպեդիկ բաժանմունքը:
1997թ. նշանակվել է << Վանաձորի Կենտրոնական Ստոմատոլոգիական Պոլիկլինիկա>> ՊՓԲԸ տնօրեն:
2003թ.պոլիկլինիկան վերակազմավորվել է որպես <<Վանմեդ>> բժշկա-ստոմատոլոգիական կենտրոն ՓԲԸ, որի տնօրենների խորհրդի նախագահը և գլխավոր տնօրենն է մինչ այսօր:
<<Վանմեդ>> ԲՍԿ-ն պատկանում է հանրապետության խոշոր կլինիկաների թվին և տեղակայված է իր սեփականությունը հանդիսացող եռահարկ տիպային շենքում,որտեղ գործում է թերապևտիկ,վիրաբուժական,,մանկական,օրթոպեդիկ և օրթոդոնտիկ ծառայություններ,ձուլարան,ատամնատեխնիկական և ատամնապրոթեզների երեսպատման լաբորատորիաներ: Կենտրոնը սպասարկում է Վանաձոր քաղաքի և Լոռու մարզի բնակչությանը:
Գ.Քալանթարյանը մշտապես զուգակցել է վարչական և մանկավարժական աշխատանքը բժիշկ-օրթոպեդի մասնագիտության հետ և ունի լայն բժշկական պրակտիկա:
Իր անմիջական մասնակցությամբ 1980 –ական թթ. առաջին անգամ տարածաշրջանում ներդրվել է մետաղակերամիկական և բյուգելային ատամնապրոթեզների կլինիկական և լաբորատոր պատրաստման տեխնոլոգիան: 2006 թվականին <<Վանմեդում>> ստեղծվել է Արդի ստոմատոլոգիայի բաժանմունք, որի գործունեությունը նպաստել է տարածաշրջանում օրթոդոնտիայի, իմպլանտոլոգիայի, էնդոդոնտիայի և բարդ պրոթեզավորման զարգացմանը:
Մասնագիտական դասընթացներ և վերապատրաստումներ
1984թ.` Բժիշկների կատարելագործման կենտրոնական ինստիտու,ք. Մոսկվա, <<Ոչ շարժական պրոթեզավորում>>:
Բազմիցս վերապատրաստվել է օրթոպեդիկ ստոմատոլոգիայի և առողջապահության կազկամերպիչ մասնագիտություններով:
Մասնակցելէ մասնագիտական միջազգային գիտաժողովների,համագումարներիև սեմինարների ( Ռուսաստան,Վրաստան,Թուրքիա, Իսրայել, Իսպանիա, Գերմանի, Հայաստան):
2000-2005 թթ. դասավանդել է ՀՀ ԱՆ ակ. Ս.Խ. Ավդալբեկյանի անվ. ԱԱԻ –ում:
2007-2015 թթ. Հայաստանի Ստոմատոլոգների Ասոցիացիայի փոխնախագահ:
2016 թվականից Հայ Ստոմատոլոգների Միություն ՀԿ համահիմնադիր, փոխնախագահ: