ՀԱՅ ՍՏՈՄԱՏՈԼՈԳՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ
Հասարակական կազմակերպությունը, նկատի ունենալով ՀՀ- ում ստոմատոլոգիական ոլորտում ներկա առկա բազմաթիվ խնդիրները հանդես է գալիս դրանց շարունակաբար լուծելու նախաձեռնությամբ` առաջարկելով
- Ստեղծել քննարկումների բաց և թափանցիկ հարթակ , որը կմիավորի ստոմատոլոգիական հանրությունը
-
Հանդիսանալ կապող օղակ ստոմատոլոգիական հանրության ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների և պատկան մարմինների միջև:
- Կապ հաստատել միջազգային նմանատիպ ՀԿ-ների հետ նպատակ ունենալով վերլուծել միջազգային փորձը և տեղափոխել քննարկման հարթակ:
- Աջակցել ստոմատոլոգիական ոլորտի մասնագետների շարունակական զարգացմանը` կազմակերպելով գիտապրակտիկ կոնֆերանսներ, սեմինարներ և համաժողովներ:
-
Նպաստել և աջակցել մասնագետների սոցիալական խնդիրներ իլուծման և իրավական պաշտպանվածության բարելավման հարցում :
ՀԱՅ ՍՏՈՄԱՏՈԼՈԳՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ ՀԿ ՀԻՄՆԱԴԻՐՆԵՐ
Թորգոմ Դաշտոյան
<<ՋիԴիՍի>>ընկերության հիմնադիր, գլխավոր տնօրեն
ԵՊԲՀ Ընդհանուր ստոմատոլոգիական պրակտիկայի կուրսի դոցենտ,
բ.գ.թ.
Մասնագիտական-աշխատանքային փորձ 23 տարի
Գագիկ Քալանթարյան
<<Վանմեդ>>բժշկա- ստոմատոլոգիական կենտրոնի հիմնադիր, գլխավոր տնօրեն
Մասնագիտական-աշխատանքային փորձ 36 տարի
Պարույր Դադուրյան
<<Դի-Փի-ԷյչԴԵՆՏԱԼ>>ստոմատոլոգիական կլինիկայի տնօրեն
<<Շայն>> ՀԿ ակումբի հիմնադիր-նախագահ
«Բանբեր ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության» գիտական ամսագրի հիմնադիր
ԵՊԲՀ Ընդհանուր ստոմատոլոգիական պրակտիկայի կուրսի դասախոս
Մասնագիտական-աշխատանքային փորձ 32 տարի