Միասնաբար Զարգացնենք Ստոմատոլոգիան Հայաստանում՝  Ձեր ձայնը ավելի հզոր ավելի հասանելի 

ՀՍՄ-ն պատրաստակամ է միավորել ձեր ձայները, պաշտպանել ձեր իրավունքները և   շահերը,   ինչպես նյութական, այնպես էլ բարոյական խնդիրների առաջացման պարագայում։ Աջակցել այն  վեճերի լուծմանը, որոնք ծագում են ստոմատոլոգների, ստոմատոլոգների և բուժառուների, ստոմատոլոգների ու պետական մարմինների միջև։

Միացեք Հայ Ստոմատոլոգների Միությանը դարձնելով Ձեր ձայնը ավելի հասանելի:

Լինելով Հայ Ստոմատոլոգների Միության անդամ դուք կկարողանաք մասնակցել ՀՍՄ-ի և այլ գործընկեր ասոցացիաների, կազմակերպությունների կազմակերպած միջոցառումներին արտոնյալ պայմաններով։

ՀՍՄ-ն ստեղծվել է 2015թ: Մեր հիմնական նպատակն է օրենսդրական փոփոխությունների շնորհիվ հասնել ստոմատոլոգիական կլինիկաների, բժիշկ-ստոմատոլոգների, ատամնատեխնիկների, միջին բուժ անձնակազմի լիցենզավորման ընթացքի պարզեցման, կրթական համակարգի և հարկային դաշտի բարելավման։


Բեռնել ֆայլը