Արձանագրություն 1
Խորհրդի նիստ կայացած 03.12.2016
1.ՀՍՄ նախագահի ընտրություն
2.Նախագահի տեղակալների ընտրություն
Ներկա էին խորհրդի անդամները.
- Մերի Ռաթևոսյան
- Լուսինե Մուրադյան
- Հայկ Սարգսյան
- Արմեն Հարությունյան
- Վահան Մինասյան
- Արամ Առաքելյան
- Արա Ասրյան
- Մարտիկ Հարությունյան
- Սերգո Հովհաննիսյան
- Կարեն Գաբրիելյան
- Նաիրա Պետրոսյան
- Թորգոմ Դաշտոյան
- Գագիկ Քալանթարյան
- Պարույր Դադուրյան
- Վահրամ Հակոբյան
- Դավիթ Հովհաննիսյան
Նիստը նախագահում էր Գագիկ Քալանթարյանը , քարտուղար ` Էլլա Ղամբարյան:
Առաջին հարցի շուրջ ելույթ ունեցան Արմեն Հարությունյանը, Կարեն Գաբրիելյանը, Մերի Ռաթևոսյանը, ովքեր նշեցին հաշվետու ժամանակահատվածում նախագահի կատարած մեծ աշխատանքը և առաջարկեցին նրա թեկնածությունը նախագահի պաշտոնում:
Հարցը դրվեց քվեարկության.
Քվեարկության արդյունքները. կողմ` 16 , դեմ` 0, ձեռնպահ ` 0:
Որոշումը ընդունված է :
ՀՍՄ –ի նախագահ ընտրվեց Թորգոմ Դաշտոյանը:
Երկրորդ հարցի շուրջ ելույթ ունեցավ ՀՍՄ նախագահ Թորգոմ Դաշտոյանը: Իր ելույթում նա շնորհակալություն հայտնեց խորհրդին վստահության համար : Նա առաջարկեց Գագիկ Քալանթարյանի և Պարույր Դադուրյանի` նախագահի տեղակալների պաշտոնում թեկնածությունը:
Հարցը դրվեց քվեարկության:
Քվեարկության արդյունքները .կողմ` 16 , դեմ` 0, ձեռնպահ ` 0:
Որոշումը ընդունված է:
Նիստի նախագահը փակեց նիստը :