Հաշվետու ժողով

Սույն թվի դեկտեմբերի 3 –ին տեղի ունեցավ ՀՍՄ –ի հաշվետու վերընտրական համաժողովը:Միջոցառմանը ներկա էին միության շուրջ 90  անդամներ և հյուրեր:  Հրավիրված էին մի շարք մասնագիտական ասոցիացիայի ղեկավարներ, համալսարանական պրոֆեսորներ և դասախոսներ , կլինիկաների տնօրեններ:

Հաշվետու զեկույցով հանդես եկավ ՀՍՄ նախագահ Թորգոմ Դաշտոյանը: Իր ելույթում նա անդրադարձավ   ՀՍՄ շուրջ երկու տարվա գործունեությանը ,անդրադարձավ այն ծրագրային մոտեցումներին և խնդիրներին, որոնք առիթ դարձան  միության հիմնադրմանը:

 Այս կարճ ժամանակում փորձել ենք կյանքի կոչել  այն ծրագրային դրույթները, որոնք դրված էին միության առջև :

Արդյունքում մեզ հավատացել , վստահել  և  միության  անդամ են դարձել  շուրջ 400  հոգի:

Հաշվետու ժամանակահատվածում եղել են բազմաթիվ հանդիպումներ  և քննարկումներ ոլորտի  ճանաչված մասնագետների հետ , որոնց ներկայացվել է    ՀՍՄ –ի ծրագրերը և նպատակները:  Ուզում եմ կարևորել և առանձնացնել Առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանի և նախարարության պատասխանատուների հետ ՀՍՄ- ի հիմնադիրների  հանդիպումը , որի ժամանակ  տեղի ունեցավ  ծավալուն երկխոսություն ստոմատոլոգիական ծառայության վերաբերյալ :Մեր կողմից ներկայացվեց  ստոմատոլոգիայի վիճակը հանրապետությունում , բարձրացվեցին   մասնագետներին հուզող կարևոր հարցեր, ինչպիսիք են լիցենզավորումը և շարունակական մասնագիտական զարգացումը :

Հաշվետու ժամանակահատվածում  ՀՍՄ-ի կողմից կազմակերպվել է հինգ գիտապրակտիկ միջոցառումներ,այդ թվում մեկը համատեղ Հայաստանի Օրթոդոնտների Ասոցիացիայի հետ: Հաջորդ   հավաքը կայանալու է սույն տարվա դեկտեմբերի 17 –ին,  որով մենք կեզրափակենք այս տարվա միջոցառումները:

 Կարևորում եմ ,որ  ՀՍՄ –ն  համատեղ “DPH dental”  կլինիկայի հետ հրատարակում է    “Բանբեր”” դիմածնոտային վիրաբուժության  գիտապրակտիկ ամսագիրը, որը լայն հնարավորություններ է ստեղծում միության անդամներին և բնագավառի գիտնականներին ունենալ տպագիր մամուլ: Արդեն հրատարակվել է   4 համար,որոնք անվճար բաժանվում  են միության անդամներին:

Թ.Դաշտոյանը կոչ արեց միության անդամներին համախմբվել և միասնական  փորձել լուծել առկա խնդիրները և պրոբլեմները և համատեղ զարգացնել ստոմատոլոգիան Հայաստանում:

Նա  համառոտ անդրադարձավ  միության  կողմից լիցենզավորման մասին օրենքում փոփոխությունների մասին իր   առաջարկները: Իր տեսակետը հայտնեց կրեդիտային համակարգի վերաբերյալ, որը երկրում նոր թափ է առնում և ցանկալի է , որ այդ գործընթացը գնա ճիշտ ճանապարհով:

Զեկուցողը   կարևորեց բնագավառում գործող 13 մասնագիտական միությունների  և ասոցիացիաների համագործակցությունը  և առաջարկեց գալիք 2017 թվականին  կազմակերպել Կլոր սեղան բոլոր շահագրգիռ կողմերի համար,որտեղ կքննարկվի հանրապետությունում ստոմաոլոգիայի ներկա վիճակը և ոլորտի բարելավման ճանապարհները:

Օրակարգի երկրորդ հարցը   ՀՍՄ –ի www.adu.am կայքի  շնորհանդեսն էր : Այն  նույնպես  ներկայացրեց   Թ. Դաշտոյանը:

Ի ուրախության մեզ, միության անդամները  և  մասնագետներն այժմ ունեն  էլեկտրոնային հարթակ կայքի տեսքով , որը նոր հնարավորություններ կընձեռնի իրենց մասնագիտական , կրթական և իրավական դաշտում :

Ներկայացվեց կայքի  քարտեզը : Միության  ամեն մի անդամ կարող է ունենալ իր անհատական էջը, որտեղ կարող է զետեղել իր  և իր կլինիկայի մասին տեղեկություններ, նաև անվճար գովազդ:  Կան բազմաթիվ  հետաքրքիր բաժիններ: Նշեց  նաև մի նորույթ, որը  իր կարծիքով շատ կհետաքրքրի միության անդամներին:Հնարավորություն է  ստեղծվում միության անդամներին տեղադրել իրենց կատարած աշխատանքների ֆոտո և  տեսանյութերը   և մասնակցել 2017 թվականի ավարտին կազմակերպվող մրցանակաբաշխությանը: Շնորհակալություն հայտնեց հավաքի ներկաներից և մաղթեց իրենց մասնագիտական  և անձնական հաջողություններ:

ՀՍՄ –ի նախագահի  զեկույցին  հաջորդեցին  ՀՍՄ փոխնախագահներ  Պարույր Դադուրյանի  և Գագիկ Քալանթարյանի  ելույթները:

Մասնավորապես  Պարույր Դադուրյանն անդրադարձավ  և  արտահայտեց իր  կարծիքը  գործող կլինիկաների և ստոմատոլոգների ներկա տնտեսական  վիճակին:  Հանրապետությունում ժամանակն է ,որպեսզի կանոնակարգվի կլինիկաների և մասնագետների  քանակը :

Ժամանակն է , որպեսզի կառավարությունը մտցնի  ԲՈՒՀ –ում սովորող մասնագետների  քվոտաներ,  որպեսզի   պատրաստվող բժիշկների քանակը համապատասխանի շատ երկրներում գործող  ըստ բնակչության նորմատիվներին:  

Լուրջ խնդիր է կլինիկաների   տեղակայման  հարցը : Հաճախակի նույն  շենքում են կամ իրար շատ մոտ են ,որը նույնպես կանոնակարգման կարիք ունի:

Զեկուցողն անդրադարձավ գնագոյացման  հարցին ` փաստելով , որ   այսօր շատ կլինիկաներ և մասնագետներ կիրառում են  դեմպինգային քաղաքանականության : Դեմպինգ կիրառողները չեն աշխատում ուղեցույցներով,պրոտոկոլներով, օգտագործում են էժան և ոչ որակյալ  տեխնոլոգիաներ: Արդյունքում տուժում է հիվանդը և վնաս է հասցվում որակյալ մասնագետների գործունեությանը:

Գագիկ Քալանթարյանը  սկսեց իր ելույթը ` ողջունելով միության անդամների համաժողովը:  Կատարվել է  բավականին աշխատանք, բայց ունենք նաև թերություններ  և բացթողումներ:  Մասնավորապես  ավելի լուրջ ուշադրություն պետք է դարձնել միջազգային կապերին այլ երկրների (Պարսկաստան,Վրաստան,Եվրոպա և ԱՄՆ) ասոցիացիաների  հետ,խորացնել կապը սփյուքի բժիշկների հետ ` օգտագործելով նրանց փորձը և մշակույթը: Մեծ անելիքներ ունենք  հանրապետության մարզերում,հեռավոր շրջանների մասնագետները  օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով  շատ ժամանակ հեռու են որակական ծառայություններ մատուցելու հարցում և ունեն Միության կարիքը:Անհրաժեշտ է կազմակերպել արտագնա սեմինարներ  օգտագործելով ՀՍՄ –ի   գիտական և մասնագիտական ներուժը:

 Այսօր լուրջ խնդիր է արտոնագրային վճարի հարցը բոլոր կլինիկաների  և կաբինետների համար: Երեք տարի առաջ, երբ ընդունվում էր օրենքը մեզ ասվում էր, որ ժամանակավոր է   և  պետության կողմից մեզ կառաջարկվի  այլընտրանքային այլ հարկատեսակներ: Հարկը իր էությամբ անարդար է , որովհետև դեռ ծառայությունների չիրակացնելով դու պարտավոր ես վճարել դրա դիմաց:  Ներկայացրեց առաջարկներ այդ հարցում,օրինակ թույլատրել հարկը վճարել աշխատած ամսվա  կեսում  կամ  ավարտին: Հարկի հետ կապված խնդիրներ կան, երբ բժիշկը պետք է գնա արձակուրդ կամ վատառողջ է:

Իր խոսքում Գ. Քալանթարյանը անդրադարձավ նաև Բնապահպանության նախարարության տեսչական ստուգումներին: Խոսքը վերաբերում է թափոնների մասին օրենքի պահանջից , համաձայն որի կլինիկաները  պետք է ունենան թափոնների անձնագրեր: Օրենքը ժամանակին ընդունվել է առանց հաշվի առնելու ստոմատոլոգիական  կլինիկաների և կաբինետների առանձնահատկությունները և  հզորությունները  (թե կադրային, թե  թափոնների փոքրաթվության վերաբերյալ) : Օրինակ , ըստ օրենքի անհրաժեշտ է ունենալ առանձին կահավորված սենյակ և  աշխատակից թափոնները հավաքագրելու և պահպանելու համար,   իրականացնել ամենօրյա  հատուկ հաշվառում: Իսկ ամենամեծ խոչընդոտը նա է , որ թափոնները ոչնչացնող գործարանը  չի  կատարում իր վրա վերցված պարտավորությունը  և թափոնները օրենքի պահանջով 48 ժամվա ընթացքում դուրս  չեն բերվում կլինիկայից:

Դժվարություն կա   նաև անձնագրերը պատրաստելու հարցում, որտեղ գործում են միջնորդ ընկերություններ և ստոմատոլոգները ստիպված են վճարել մեծ գումարներ այդ գործընթացն ապահովելու համար:

Գ. Քալանթարյանը առաջարկեց, որ Միությունը կմշակի այդ գործընթացը կազմակերպելու փաթեթ և կտրամադրի միության անդամների անվճար իրավաբանական  խորհրդատվություն:

 

Ելույթ ունեցան պրոֆեսորներ Կարեն Վ.  Լալայանը ,Գագիկ  Վ. Հակոբյանը և  Յուրի Մ.  Պողոսյանը:  Իրենց ելույթներում նրանք անդրադարձան  համալսարանական  կրթական համակարգին, այսօրվա ուսանողների ,  ավարտող բժիշկների գիտելիքների և գործնական հմտությունների որակին ,  հետբուհական շարունակական  կրթության ներկա խնդիրներին:  Առաջարկվեց   ՀՍՄ –ին   ակտիվացնել համագործակցությունը    գործող  միությունների և ասոցիացիաների հետ:   Համաժողովի վերջում կրկին ելույթ ունեցավ ՀՍՄ նախագահ Թ.Դաշտոյանը , ով շնորհակալություն հայտնեց ներկաներին, հյուրերին  և  մասնակիցներին ներկա գտնվելու  և համագործակցելու  համար:

Իր ելույթում նա նշեց, որ երկու տարվա աշխատանքային փորձը ցույց է տվել, որ ՀՍՄ –ի գործունեությունը լիարժեք ապահովելու և ծրագրերը կյանքի կոչելու համար անհրաժեշտ է ավելի մեծ  թիմ , քան հիմնադիրներն են,  ուստի առաջարկում են ընտրել  խորհուրդ հետևյալ կազմով.

  1. Մերի Ռաթևոսյան
  2. Լուսինե Մուրադյան
  3. Հայկ Սարգսյան
  4. Արմեն Հարությունյան
  5. Վահան Մինասյան
  6. Արամ Առաքելյան
  7. Արա Ասրյան
  8. Մարտիկ Հարությունյան
  9. Սերգո Հովհաննիսյան
  10. Կարեն Գաբրիելյան
  11. Նաիրա Պետրոսյան
  12. Թորգոմ Դաշտոյան
  13. Գագիկ Քալանթարյան
  14. Պարույր Դադուրյան
  15. Վահրամ Հակոբյան
  16. Դավիթ Հովհաննիսյան

 

Առաջարկը դրվեց քվեարկության և ընդունվեց միաձայն: