ՀՍՄ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԻՍՏ

Սույն թվականի մարտի 17-ին տեղի ունեցավ Հայ Ստոմատոլոգների Միության հերթական վարչության նիստը:
Օրակարգում ընդգրկվեցին հետևյալ հարցերը՝

• ՀՍՄ-ն նախագահ Թորգոմ Դաշտոյանի հոդվածի քննարկումը,որը հրապարակվել է 2018թ. Բանբեր ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության ամսագրում
• Հաշվետու վերընտրական ժողովի նախապատրաստման աշխատանքների կազմակերպում 
• Էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման գործընթացի հետ կապված ՀՍՄ վարչության վերաբերմունքի ձևակերպում:

Նշվեց, որ հոդվածում ներառված խնդիրները ներառում են ՀՍՄ ծրագրային դրույթները և պետք է կատարվի հետևողական աշխատանք դրանք կյանքի կոչելու նպատակով: ՀՍՄ վարչությունը դրական գնահատեց հոդվածում նշված հարցերի լուծման գործընթացը և ևս մեկ անգամ հաստատեց համաձայնությունը դրանց հետ:


Որոշվեց հունիսի 2-ին անցկացնել հաշվետու վերընտրական համաժողով, որտեղ կնախապատրաստվեն ծրագրային ելույթներ և կկազմակերպվի տեղեկատվական աշխատանք ստոմատոլոգիական լայն զանգվածների շրջանակում, որպեսզի ապահովվի ակտիվ մասնակցություն:Կանոնադրության համաձայն նշվեց,որ պետք է կատարվի նոր վարչության անդամների և նախագահի ընտրություն:Նաև շեշտվեց այն հանգամանքը,որի կարգի համաձայն ՀՍՄ նախագահը պետք է փոխվի և առաջարկվեն նոր թեկնածուներ:
Էլեկտրոնային առողջապահության համակարգի վերաբերյալ ծավալվեց լուրջ քննարկում: ՀՍՄ նախագահ Թորգոմ Դաշտոյանը նշեց համակարգի ներդրման թե՛ դրական կողմերը և թե՛ դրա հետ կապված խնդիրները:Զեկուցվեց այն մասին, որ ՀՍՄ պատվիրակությանը ընդունել է Առողջապահության նախարար Լ.Ալթունյանը: Այդ հանդիպման շրջանակներում անմիջապես նախարարին ներկայացվել են առկա անկյունաքարային խնդիրները,որոնք հանդիսանում են խոչընդոտ այս պահին համակարգը ներդնելու համար: Ծավալված քննարկումների արդյունքում,որին ներկա էին նաև Վարդան Գևորգյանը (eHealth ծրագրի պատասխանատու), Ռաֆայել Վարդանյանը (ԱՆ Աուդիտի բաժնի ղեկավար) որոշում կայացվեց ձևավորել և ներկայացնել առաջարկությունների փաթեթ: Ձեռք բերվեց պայմանավորվածություն,որ ներկայացված առաջարկությունները համապատասխան փորձագիտական վերլուծությունից հետո կստանան լուծումներ: Նշվեց ՀՀ Առողջապահության նախարության և ԱՐՄԵԴ ընկերության տնօրեն Ավետ Մանուկյանի պատրաստակամությունը շարունակաբար լուծել խնդիրները ի շահ ստոմատոլոգների:

Հարգելի՛ ստոմատոլոգներ ՀՍՄ տարիներ շարունակ ծավալում է լուրջ աշխատանք, որպեսզի ստոմատոլոգիական բնագավառում ներդրվեն զարգացած երկրներին համապատասխան թե՛ կրթական, թե՛ աշխատանքային <<կանոններ>>: Ժամանակն է ,որպեսզի ստոմատոլոգները լիարժեք կարողանան իրագործել իրենց մասնագիտական հմտությունները օրինական դաշտում, կատարեն որակյալ բուժում և լինեն իրավաբանորեն պաշտպանված:

Կոչ ենք անում Ձեզ միավորվել ՀՍՄ շուրջը,որտեղ առկա է բաց և թափանցիկ հարթակ,որտեղ Դուք կարող եք արտահայտել Ձեր մտահոգությունը և ներկայացնել Ձեր առաջարկությունները:
Տարիների ընթացքում ՀՍՄ ղեկավարությունը, վարչության կազմը իրենց գործելակերպով ապացուցել են,որ միշտ գտնվում են ստոմատոլոգների կողքին և պաշտպանում են նրանց շահերը:Այս պարագայում գտնում ենք,որ պետք է օգտագործել արդեն գոյություն ունեցող հնարավորությունները և չստեղծել նոր <<ինիցիատիվ>> խմբեր և այլ հարթակներ,որոնք ժամանակին ստեղծվել են և չեն ապահովվել արդյունավետություն: