Վարչության նիստ
2022թ. հունիսի 4-ին տեղի ունեցավ Հայ Ստոմատոլոգների Միության վարչության նիստ: Օրակարգում ընդգրկված էր երկու հարց՝
1. Սույն թվի հուլիսի 1-ից << Անկանխիկ գործառնությունների մասին>> ՀՀ օրենքի դրույթների կիրառումը և ազդեցությունը ստոմատոլոգիայի ոլորտում
2. Լիցենզավորված անձանց կողմից էլեկտրոնային առողջապահության համակարգում տվյալների մուտքագրման ընթացակարգի վերաբերյալ 28 դեկտեմբերի 2021թ. N 99-Ն ԱՆ նախարարի հրամանի քննարկում:
Առաջին հարցի շուրջ ելույթ ունեցավ ՀՍՄ նախագահ Գ.Քալանթարյանը: Նա ծանոթացրեց ՀՀ վարչապետի աշխատակազմին և Առողջապահության նախարարին ուղղված նամակներին և ֆինանսների փոխնախարարի ՝ հետադարձ նամակի պատասխանին: Փաստացի մեր խնդրանքը , որպեսզի անկանխիկ գործառույթների հետ զուգահեռ թույլատրվեր մինչև 300000 կանխիկ վճարումներ՝ մերժվել էր : Իդեպ, մեր նամակին միացել էին նաև մի շարք ասոցիացիաներ:
Երկրորդ հարցի կապակցությամբ հրավիրվել էին <<Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր >>ՓԲԸ ( Արմեդ) տնօրեն Ավետ Մանուկյանը և Գործառնական բաժնի ղեկավար Գեորգի Ասատրյանը: Ելույթ ունեցավ ՀՍՄ փոխնախագահ Թ.Դաշտոյանը: Քննարկվեց ոլորտի մասնագետների համագործակցությունը Արմեդի հետ: ՀՍՄ -ն մշտապես դրական է գնահատել այս հարթակը:
Բարձրաձայնվեց օրենսդրության այն խնդիրները, որոնք խոչընդոտում են մասնագետների գրանցումը համակարգին: Մասնավորապես խոսքը գնում է գործող լիցենզավորման կարգին, որի դրույթների վերանայումը դարձել է խիստ անհրաժեշտ և արդիական: Որոշվեց շարունակել ՀՍՄ և Էլեկրոնային Առողջապահության Ազգային Օպերատորի միջև սկսված համագործակցությունը::