Հայկ Սարգսյան

Հայկ Սարգսյանը ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը 1993 թվականին:Ընդհանուր ստոմատոլոգիայի գծով ինտերնատուրայի ավարտից հետո նա սկսեց օգտագործել ստացած գիտելիքները գործնականում`սկսելով իր մասնագիտական աշխատանքը Լ.Հովհաննիսյանի անվան սրտաբանական ինստիտուտում:Բժիշկ Սարգսյանը 6 տարիների ընթացքում աշխատել է այնտեղ`որպես ընդհանուր պրոֆիլի ստոմատոլոգ:

Առաջին աշխատանքային փորձին հաջորդեցին մասնավոր պրակտիկայի 7 տարիները,իսկ այնուհետև, կազմակերպչական և կլինիկական գործունեությունների համադրության միջոցով, աշխատանքը “Մանուկ” պոլիկլինիկայում` որպես ստոմատոլոգիական ծառայության ղեկավար:

Միևնույն ժամանակ բժիշկ Սարգսյանը ստացել է բժշկական գիտություններ թեկնածուի աստիճան`պաշտպանելով թեզ <<Ատամների օրթոդոնտիկ տեղաշարժի մորֆոլոգիական հիմնավորումը>> թեմայով:Գիտական աշխատանքը,կլինիկական փորձը և տարբեր կոնֆերանսներին,սեմինարներին և կատարելագուրծման դասընթացներին մասնակցությունը մշտապես պահպանում էին նրա մասնագիտական աճը ընդհանուր ստոմատոլոգիայում,սակայն,այդ ամենի հետ մեկտեղ,աստիճանաբար ապացուցում էին  բժիշկ Սարգսյանի հատուկ հետաքրքրությունը օրթոդոնտիայի բնագավառում:

Ներկայումս բժիշկ Հայկ Սարգսյանը գլխավորում է Երևանի պետական համալսարանի ստոմատոլոգիական կլինիկան և ունի մեծ մասնագիտական փորձ օրթոդոնտիայի շրջանում: Նա անցել է մի շարք ուսուցողական դասընթացներ և մասնակցել է տարբեր սեմինարների և կոնֆերանսների:Ցուցակն իր մեջ ներառում է,բայց չի սահմանափակվում` IOS 2016թ. հանդես է եկել գիտական զեկույցով, IOS-ի 7-րդ և 10-րդ Միջազգային օրթոդոնտիկ գիտաժողովները, EOS-ի <<Ժամանակակից օրթոդոնտիայի արդիական հարցերը>> Արբանյակային կոնֆերանսը, EOS-ի Ա.Ցենտների “Բռեկետների ճշգրիտ ամրացումը” ՈՒսուցողական դասընթացը,Ռ. Ռադլանկու”Ցեֆալոմետրիկ տելեռենտգենոգրամաների վերլուծություն” և “Ֆոտոփաստագրում” ուսուցողական դասընթացը, IVOS-ի “Մեգատենդենցները օրթոդոնտիայում” 4-րդ Վենական միջազգային գիտաժողովը,Գ.Ցոլլերի “Հերբստի ապպարատը ամենօրյա պրակտիկայում” ուսուցողական դասընթացը,”Ժամանակակից օրթոդոնտիկ բուժումը`քայլ դեպի ապագա” 2-րդ միջազգային համատեղ օրթոդոնտիկ կոնֆերանսը և այլն: 2016 թ․ ստացել է պատենտ իր կողմից ստեղծած լաբիոլինգվալ աղեղի համար։

Պրոֆեսիոնալ ասոցիացաների շարքերում անդամությունը,ինչպիսիք են Հայաստանի օրթոդոնտների Ասոցիացիան(փոխնախագահ), Հայ Ստոմատոլոգների Միությունը, Եվրասիական օրթոդոնտիկ ասոցիացիան, IOS-ի գիտաժողովի Գիտական խորհուրդը,Շայն ակումբը, Եվրոպական օրթոդոնտիկ միությունը և այլն,պահպանում է շարունակական կատարելագործում,ինչն,իր հերթին,խթանում է Հայաստանում օրթոդոնտիայի բնագավառում ժամանակակից մեթոդների և տեխնոլոգիաների օգտագործումը: