Արամ Առաքելյան
1990-1995թթ սովորել և ավարտել է Երևանի Պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետը: 1996թ-ին ավարտել է ինտերնատուրան`«Ընդհանուր ստոմատոլոգիա»մասնագիտությամբ,զուգահեռ վերապատրաստվել է «Հովարդ Կարագյոզյան»բժշկ.բարեգ.հասարակական կազմակերպությունում«Մանկական ընդհանուր ստոմատոլոգիա» մասնագիտությամբ (Զարեհ Ուզունյան-Տորոնտոյի համալսարանի պրոֆեսոր և Պետրոս Յավրու-Ձագուկ --Նյու-Յորքի համալսարանի պրոֆեսոր): 1996թ-ին ստացել է պետական լիցենզիա «Ընդհանուր և մանկական ստոմատոլոգիա» մասնագիտությամբ:
1996թ.-ի«Հովարդ Կարագյոզյան»ԲԲՀ կազմակերպության Գորիսի մասնաճյուղում որպես գլխավոր բժիշկ,զուգահեռ,տարբեր կլինիկաներում զբաղվել է մեծահասակների ստոմատոլոգիայով:
2015թ-ի հունվարից հանդիսանում է «Արսեն և Լիանա ատամնաբուժական կլինիկա» ՍՊԸ-ի տնօրեն: Վերապատրաստումներ տարբեր երկրներում`մասնավորապես, 2014թ-ի սեպտեմբերին 1 շաբաթյա վերապատրաստում Շվեյցարիայում`FKG ֆիրմայում.Race Ni-Ti էնդոդոնտիկ ֆայլերով կանալների մշակման ժամանակակից մեթոդները:
2015թ-ին Երևանի Պետական բժշկական համալսարանի հետդիպլոմային պրակտիկայի ուսուցման կուրսում անցել է«Ատամնային իմպլանտոլոգիա» թեմայով լրացուցիչ 6 ամսյա մասնագիտացում` GDC ստոմատոլոգիական կլինիկայի բազայում:
2015թ-ին GDC կլինիկայում (Ի.Օստրովսկի),այնուհետև Իսրայելում անցել է իմպլանտոլոգիայի բազային կուրս`Alpha Bio Tek իմպլանտացիոն համակարգի վրա:
2016թ-ին Պորտուգալիայի Լիսաբոն քաղաքում մասնակցել է Alpha Bio իմպլանտացիոն համակարգի միջազգային կոնֆերանսին: Ակտիվ մասնակցում է Հայաստանում կազմակերպվող բազմաթիվ գիտա- պրակտիկ կոնֆերանսների և ժողովների: Հանդիսանում է Հայ Ստոմատոլոգների Միության խորհրդի անդամ,անդամակցում է Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիային,Ստոմատոլոգիական գիտություն և կրթություն և 21-րդ դարի ստոմատոլոգների ասոցիացիաներին: